Տոկիոյի Արիակե արենայում Հայաստանն այսօր առաջին մեդալն է նվաճել խաերում: Հենացատկի եզրափակչում Արթուր Դավթյանն 14.733 միավոր է վաստակել ու դարձել բրոնզե մեդալակիր:
Օլիմպիական չեմպիոն է դարձել կորեացի Ջեուհան Շինը (14.783), արծաթե մեդալը Ռուսաստանի Օլիմպիական հավաքականից Դենիս Աբլյազինինն (14.783) է:
Այսօր Օլիմպիական խաղերի եզրափակիչ է անցել Արթուր Ալեքսանյանը (98 կգ), իսկ Կարապետ Չալյանը պայքարելու է բրոնզե մեդալի համար: