ՏԱՍՍ գործակալությունը խմբագրել է Լավրովի հայտարարությունը՝ ՀԱՊԿ-ի դիտորդների տեղակայման վերաբերյալ հրապարակումը։ Խմբագրված տարբերակում հանվել է ԼՂ-ի վերաբերյալ ձեւակերպումը։
Փոխարենը նշվել է, որ «Ներկայումս քննարկվում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունների իրացման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելու համար, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և, ընդհանրապես, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով, ներառյալ համապատասխան պայմանագրի ստորագրումը»:











