Լավրովը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման համար ՀԱՊԿ դիտորդներին օգտագործելու հնարավորության մասին

105
Սերգեյ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների գործունեության լուսաբանման 18-րդ հանդիպմանն ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղին, գրում է ՏԱՍՍ-ը:

«Քննարկվում է ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը՝ նպաստելու Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կարևոր է ԱՊՀ-ի աջակցությունը»,- ասել է Լավրովը:

Նշենք, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հայտարարել էր, որ իր երկիրը քննարկում է միջազգային դիտորդներ ներգրավելու հարցը։