Լաչինի միջանցքը փակած մոլի «բնապահպանը» Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է

102

Այսօր առավոտվանից թշնամին կրկին փակել է Լաջինի միջանցքը՝ նորից պատճառաբանելով ինչ-որ «բնապահպանական խնդիրներ»։ Սակայն «բնապահպանի» տակ թաքնված լրագրողներն ու ակտիվիստները շատ տարօրինակ ագրեսիվ են իրենց պահում և շարունակ սադրում են։

Հայկական տելեգրամյան ալիքները բացահայտել են, որ ադրբեջանցի մոլի «բնապահպաններից» մեկն իրականում Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է: Աղբյուրները հայտնում են, որ նրա անունը Թելման Ալիխասիմով է։ Ի դեպ, նա նաև հայերեն է խոսում այսօրվա ցույցի ընթացքում։