Լաչինի միջանցքի երկայնքով կամուրջների վրա հայտնաբերվել են պայթեցումների պատրաստ արգելված զինատեսակներ

154

Ստեփանակերտ քաղաքում հատկապես շատ է հայտնաբերվել չպայթած М-85 «Колокольчик» կասետային տիպի զինամթերք։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Զինված ուժերի ինժեներական զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկին։

Պարբերականը նշում է, որ դա ոչ թիրախային գործողության զենք է, որն արգելված է միջազգային իրավունքով օգտագործել խիտ բնակեցված շրջաններում։

«Լաչինի միջանցքի երկայնքով մի շարք ավտոմոբիլային կամուրջների վրա հայտնաբերվել են պայթեցումների պատրաստ զինատեսակներ, որոնք մեր սակրավորները հաջողությամբ վնասազերծել են»,- հայտարարել է Ստավիցկին։