Կութի դիրքերում 4 ժամ շարունակ կրակոցներ են հնչել․ գյուղապետ

54

Մինչ ադրբեջանական կողմը Երասխի հատվածում հրետակոծում էր հայկական դիրքերը, նույն ժամանակում չորս ժամ շարունակ կրակոցներ են հնչել նաև Գեղարքունիքում։ Կրակոցները հնչել են Կութ գյուղի դիրքերում:

Տեղեկությունը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։

«Կրակոցները և տեսել և լսել ենք, թե պատճառը ինչն է եղել, տեղյակ չենք։ Փոխհրաձգությունը եղել է Կութի ուղղությամբ տեղակայված դիրքերում, գյուղի ուղղությամբ չեն կրակել, միայն գնդակոծվել են մարտական հենակետերը։ Մեր կողմից վիրավորներ չկան», – ասաց համայնքապետը։

Կրակոցները հնչել են ժամը 21.30-ից սկսած և շարունակվել են մինչև գիշերվա ժամը 1-ը։