Կրակոցներ Երևանի կենտրոնում․ վիրավոր անձին բեռնախցիկը դրել ու տարել են դեպքի վայրից

114

Tert.am-ի տեղեկություններով՝ Ամիրյան 18 հասցեում քիչ առաջ կրակոցներ են հնչել, կա վիրավոր։
Ըստ ականատեսի` վիրավորված քաղաքացուն կրակոցներ արձակած անձի վարորդը գցել է մեքենայի բեռնախցիկն ու հեռացրել դեպքի վայրից։

Այս պահին դեպքի վայրում իրավապահներն են, բայց տուժողն ու կասկածյալը դեպքի վայրում չեն։

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը իշխանական մեծահարուստի որդին է։ Շրջանառվում է նաև Խաչատուր Սուքիասյանի եղբոր անունը։

Կրակոցներ արձակած անձի ընկերները գնացել են դեպքի վայր և սննդի կետից ցանկանում են հեռացնել տեսախցիկները։