ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կթողնի պաշտոնը ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա» կորպորացիայի տնօրենների խորհրդի կազմում:
ԱՖԿ «Սիստեմա»-ն այսօր հայտնել է, որ հունիսի 26-ին տնօրենների խորհուրդը կընտրի նոր տնօրեններ, որոնք կփոխարինեն Ռոբերտ Քոչարյանին եւ Անդրեյ Դուբոբսկովին:
Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ ընտրվել էր ԱՖԿ «Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, եւ այն ժամանակից ի վեր պահպանում էր պաշտոնը:














