Ամուսնուն խոպանից հետ պահելու համար մեղադրել է դստերը բռնաբարելու մեջ

9
33-ամյա կինը ամուսնուն արտագնա աշխատանքի մեկնելուց հետո պահելու համար  անհիմն մեղադրել է իր ամուսնուն` անչափահաս դստեր հանդեպ սեռական բռնություն կատարելու համար։ Նա մտավախություն է ունեցել, որ ամուսինը Ռուսաստան մեկնելուց հետո իր մոտ հետ չի վերադառնա։
 
Քննչական կոմիտեն հայտնել է, որ սուտ մատնության հոդվածով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:
 
Կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: