Խուճապի չմատնվե՛լ. Ստեփանակերտում և Մխիթարաշեն գյուղի տարածքում ականներ են վնասազերծվել

108
Կասետային ռումբ

Քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում են ԱՀ ԱԻ ՊԾ-ից։