Խնածախում ադրբեջանցները 13-ամյա հովվից 3 խոշոր եղջերավոր անասուն են խլել, երկու ժամ անց վերադարձրել

30
Խնածախ

Այսօր առավոտյան Խնածախում ադրբեջանցի սահմանապահները 13-ամյա հովվից 3 խոշոր եղջերավոր անասուն են խլել։

168.am
ի հետ զրույցում Խնածախի գյուղապետ Անուշավան Հովակիմյանն ասաց, որ վաղ առավոտյան, երբ կովերին դաշտ են տարել, թշնամին 3 գլուխ կով է գողացել, երբ այդ մասին գյուղում իմացել են, երկու ժամ հետո, ռուսների միջամտությամբ կարողացել են վերադարձնել։

«Մեր 3 գլուխ կովը նրանց մոտ մնացել է երկու ժամ, հետո եկել են ռուս սահմանապահները, միջամտել են՝ կովերին վերադարձրել են։ Նման միջադեպ գրանցվել էր նաև մոտավորապես 2 ամիս առաջ։ Ես չգիտեմ՝ ինչ պետք է անենք, որ խուսափենք նման դեպքերից, պետք է ուղղակի հովիվն ուշադիր լինի, որ նախիրին թշնամու դիրքերին շատ մոտ չտանի»,- ասաց Ա. Հովակիմյանը։

Միջադեպի պահին հովվի հետ արոտավայրում է եղել նաև նրա 13-ամյա որդին, որը, ըստ գյուղապետի, գնացել էր հորն օգնելու։ Ադրբեջանցի սահմանապահները նկատել են, որ անասուններից 3-ն անցել են իրենց տարածք, անմիաջապես տարել են։