Օրվա ընթացքում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մերձակայքում սպասվում է տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում: Այս մասին տեղեկացնում է Արղախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Ծառայության սակրավորական ջոկատները և հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամը շարունակում են զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման գործընթացը: Ուստի, պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Մանրամասների համար զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»,-ասված է հայտարարության մեջ։














