Սրանք կասետային չպայթած  ռումբեր են․ հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ

31
ռումբ

Հարգելի հայրենակիցներ, լուսանկարում կոմուլյատիվ բեկորային, կամ ինչպես ընդունված է ասել ` կասետային չպայթած  ռումբեր են:  Այս մասին Facebook-ի էջում տեղեկացնում է Արցախի տեղեկատվական կենտրոնը:

«Մայրաքաղաքում կամ ցանկացած վայրում հանդիպելու դեպքում հանկարծ ձեռք չտալ:

-Վերջին օրերին հակառակորդը կիրառել է նշված զենքից, ինչը երկարաժամկետ վտանգ է ներկայացնելու քաղաքացիական բնակչության համար։

Խնդրում ենք հնարավորինս եղե՛ք ուշադիր։ ️911, 101,112»,-ասված է հաղորդագրության մեջ: