Կարս-Գյումրի-Նախիջեւան-Մեղրի-Բաքու երկաթգծի կառուցումը 434 մլն դոլար կարժենա

42
Երկաթուղի

Կարս-Գյումրի-Նախիջեւան-Մեղրի-Բաքու երկաթգծի կառուցումը 434 միլիոն դոլար կարժենա։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների եւ հաղորդակցական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վյուսալ Ղասիմլին:

«Եթե հաշվի առնենք, որ Կարսից Գյումրի հնարավոր է երկաթուղային հաղորդակցություն, ընդհանուր առմամբ, ըստ բոլոր արտասահմանյան աղբյուրների հաշվարկների, Կարս-Գյումրի-Նախիջեւան-Մեղրի-Բաքու ճանապարհի համար պահանջվում է 434 միլիոն ԱՄՆ դոլարի ծախս»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ Կարս-Նախիջեւան-Մեղրի-Զանգելան-Բաքու երկաթգիծը Ադրբեջանը կկապի Նախիջեւանի ինքնավարության հետ, իսկ Հայաստանը կարող է տրանսպորտային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի հետ: Ղասիմլին նշել է, որ «օգտագործելով Ադրբեջանի հնարավորությունները` Հայաստանը կարող է երկաթուղային կապ ունենալ Ռուսաստանի հետ երկու ուղղությամբ` Գյումրի-Նախիջեւան-Մեղրի-Բաքու եւ Իջեւան-Ղազախ-Բաքու»: