Այսօր առավոտյան Արցախի Թաղավարդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինվորականները կրակ են արձակել։ Տուժածներ չկան։ Ըստ գյուղապետի տեղակալի գյուղում այս պահին հանգիստ է։
Թշնամու սադրանքներից հետո Արցախի Կարմիր Շուկայի բնակիչները փակել են ադրբեջանական ավտոշարասյուների ճանապարհը, որով անցնում են դեպի Շուշի գնացող բոլոր մատակարարումները։
Պատճառը՝ Արցախի մեծ մասը բռնազավթած ադրբեջանցիների պահվածքն է՝ մասնավորապես Թաղավարդի ուղղությամբ հնչած կրակոցները և բնակիչներին ուղղված հայհոյանքները։
Տեսանյութից երևում է, որ ՌԴ խաղաղպահ ուժերը ևս տարածքում են։













