Կարմիր խաչը զգուշացնում է․ տարբեր մեքենաների վրա փակցվում է Կարմիր խաչի խորհրդանշանը

50
Կարմիր Խաչ

Ղարաբաղյան հակամարտության սրացման այս օրերին հանդիպում են դեպքեր, երբ անհատների, խմբերի եւ մասնավոր ընկերությունների կողմից հավաքագրվող մարդասիրական օգնության տարբեր մեքենաների վրա փակցվում է Կարմիր խաչի խորհրդանշանը։ Համաձայն ՀՀ օրենքի՝ ՀՀ տարածքում ֆիզիկական և իրավաբանական անձանց արգելվում է գործածել խորհրդանշանը՝ որպես պաշտպանիչ կամ տարբերակիչ ազդանշան։ Հետևաբար, անձնական մեքենաների վրա Կարմիր խաչ փակցնելը հակասում է վերը նշված օրենքին, ինչպես նաև Ժնևի կոնվենցիաներին։ Խնդրում ենք զերծ մնալ նման քայլերից։  Այս մասին հայտնում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը։