Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքից գերեվարված 6 հայ զինծառայողներին

26
Կարմիր Խաչ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված վեց հայ զինծառայողներին:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչները ծանոթացել են հայ զինծառայողների պահման պայմաններին, առողջական վիճակին և օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ: