Կառավարության մոտից այսօր` հուլիսի 17-ին, ոստիկանության բաժիններ են բերման ենթարկվել 16 քաղաքացի: Այս մասին 24News-ին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Քաղաքացիները բերման են ենթարկվել Ոստիկանություն վարչական իրավախախտման 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու` ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար»,-ասաց նա:














