Կառավարության երրորդ շենքի տարածքից 25 քաղաքացի է բերման ենթարկվել

21

ՀՀ Ոստիկանությունը կառավարության երրորդ մասնաշենքի հարակից տարածքից բերման է ենթարկել ընդդիմության ակցիայի մասնակից 25 քաղաքացիների։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Թե ինչ հիմքով են բերման ենթարկվել քաղաքացիները, ոստիկանությունն առայժմ չի մեկնաբանում։

Նշենք, որ այս պահին էլ ոստիկանները շարունակում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին։