Ադրբեջանի հարձակման հետևանքով Սյունիքի մարզի Կապանի բժշկական կենտրոն վիրավորներ են տեղափոխվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեցին ԲԿ-ից։
«Վիրավորներ կան, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության, կայուն։ Ներկա պահին Կապանի ԲԿ-ից Երևանի ԲԿ–ներ տեղափոխված անձինք չկան»,– նշեցին հիվանդանոցից։














