Հայաստանում կանցկացվի «Շանթ-2020» զորավարժությունը

15
Զորք
Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 16-ից 20-ը ՀՀ տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
 
«Զորավարժության նախապատրաստման շրջանակում զորահավաքային ռեսուրսների ուսումնասիրման և նախատեսված միջոցառումների իրականացման ժամկետների կրճատման նպատակով իրականացվելու են պլանային միջոցառումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Պլանային միջոցառումների շրջանակում կիրականացվի զինված ուժերի կարիքների համար հաշվառված տրանսպորտային միջոցների և անձնակազմի ուսումնասիրություն։