Կանադայում հայերն ու հույները բողոքի ակցիա են արել` պահանջելով վերադարձնել հայ գերիներին

35

Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ ադրբեջանական զորքերը՝ դուրս բերվեն Հայաստանի տարածքից։ Նման պահանջներով ցույց են անցկացրել Տորոնտոյի հայ և հույն համայնքների ներկայացուցիչները, հայտնում է Free Armenian POWs Global network-ը Facebook-ի իր էջում։

Ցուցարարները կոչ են անում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին և արտգործնախարար Մարկ Գարնոյին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա ՝ գերիներին ազատ արձակելու համար:

«Ադրբեջան, դուրս բերիր զորքերը», «Հարգեք միջազգային իրավունքը!» և նման այլ ցուցապաստառներով ցուցարարները դուրս են եկել քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներ։