Համացանցում հայտնված կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է ադրբեջանցի զինվորը գնդակահարում ծանր վիրավորում ստացած արցախցի զինվորին, իրական են։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնել է այս մասին Twitter-ի իր էջում գրառում անելով։
«Մենք արձանագրել ենք այս դեպքն այդ կադրերի հրապարակման առաջին իսկ փուլում։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ տեսանյութն իրական է և այն վերաբերում է վերջին բախումներին։ Ադրբեջանցի զինծառայողը գնդակահարում է հայ` ծանր վիրավորում ստացած զինվորին»,–գրել է Բեգլարյանը։
Նա հավելել է նաև, որ մինչ միջազգային հանրությունը շարունակում է կույր լինել, Ադրբեջանը պատերազմական հանցագործություններ է իրականացնում։
Նշենք, որ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ ադրբեջանցի զինվորականները կրակահերթ են արձակում հայ զինվորի գլխին։














