Ջրի սակագինը հնարավոր է բարձրանա

63

Ջրային կոմիտեի հետ քննարկում ենք «Վեոլիա» ընկերության հետ երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց հանրային ծառայությունները կարգավորող մարմնի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

ՀԾԿՀ նախագահը մանրամասնեց՝ նախատեսում են վարձակալության պայմանագրում այնպիսի փոփոխություններ անել, որ առաջիկա 10 տարվա համար ունենանք կայուն գնային քաղաքականություն։

«Դա ենթադրում է սակագնի որոշակի բարձրացում, որը 10 տարվա ընթացքում կայուն կմնա։ Երբ ասում եմ կայուն, չի նշանակում հենց այդ թիվն է մնալու։ Հնարավոր է 1-2 դրամի տատանում լինի։ Ջրի ծավալների աճը կանխատեսելով՝ 10 տարվա համար այնպիսի բազիսային գներ ենք պայմանավորվում, որ որոշակի կայունություն ունենանք»,-ասաց Գարեգին Բաղրամյանը։

Վերջինս նշեց, որ հայտը եղել է սակագնի 43 դրամով բարձրացում։ ՀԾԿՀ նախագահն ասաց, որ սակագինը հունվարի 1-ից կբարձրանա։