Ջաղացաձոր գյուղի տարածքում միայն սեպտեմբերի 15-ին 27 արկ է ընկել. Փաստինֆո

66

Գեղարքունիքի մարզի Ջաղացաձոր գյուղի տարածքում միայն սեպտեմբերի 15-ին 27 արկ է ընկել. ադրբեջանական ստորաբաժանումներն այդ օրը թիրախավորել էին նաև Ջաղացաձորը։

«Հրաշքի նման էր. 27 արկ միայն գյուղի տարածքում է ընկել, բայց, բարեբախտաբար, ոչ մի տուն չի ավերվել։ Քանի որ տներից 5-10 մետր հեռու են ընկել բոլորն էլ, հիմնականում ապակիներն են ջարդվել, լուրջ վնասներ չեն եղել »-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Ջաղացաձորի վարչական ղեկավար Մանվել Մինասյանը։

Ջաղացաձորի ուղղությամբ ևս թշնամին առաջ է եկել։ Մինասյանի խոսքով՝ հիմա էլ ամեն մի մետրի վրա ամրանում են՝ մեծ տեմպերով ճանապարհներ ու ինժեներական կառույցներ սարքելով, նոր դիրքեր ավելացնելով։

«Ադրբեջանցիների վերջին հարձակումից հետո գյուղում խմելու ջրի խնդիրն ավելի է սրվել։ Օրինակ՝ այսօր միայն առավոտից մի երկու ժամ ենք ջուր ունեցել, էն էլ շատ բարակ էր գալիս, բայց դա ամենաքիչն է անհանգստացնում հիմա։ Անհանգստացնողն այն է, որ թշնամին առաջ է եկել՝ հերիք չէ, ամեն մետրի վրա էլ ամրանում է։ Չեք պատկերացնի, թե ինչ տեմպով են աշխատում, ճանապարհներ են սարքում, դիրքեր կահավորում»,-ասաց Մանվել Մինասյանը։