Ջերմուկի զորամասից անհետացած զինծառայողներից մեկի որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը

37

Ինչպես արդեն հայտնել էինք, Ջերմուկի զորամասից երեկ երկու զինծառայող է կորել, ըստ նախնական վարկածի, ձնաբքի տակ են մնացել: Կորած զինվորներից մեկի՝ Կարեն Պետրոսյանի որդին՝ Արմեն Պետրոսյանը, մեկ տարի առաջ ջրանցքն ընկած մարդու կյանք էր փրկել եւ խիզախության համար մեդալ էր ստացել:

Խորքսը Արմավիրի մարզի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանի մասին է, ով փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Այս մասին սոցանցի իր էջում գրել էր Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը:

Նա, մասնավորապես, նշել էր.«Դրսևորած վճռականության, անձնուրաց և անգնահատելի սխրանքի համար Արմենն այսօր իմ կողմից պարգևատրվել է պատվոգրով: Նրան «Քաջ սիրտ» համառուսական պետական-հասարակական նախաձեռնության շրջանակում շնորհվել է նաև խիզախության մեդալ և դիպլոմ»: