Ջավախքցի Գևորգ Ավագյանը Արցախ մեկնելու համար պատրաստ է եղել հրաժարվել վրացական անձնագրից

19

Երբ Արցախում պատերազմը սկսվեց Վրաստանի Նինոծմինդայի շրջանում ապրող Գևորգ Ավագյանը որոշեց գալ հայրենիք և մասնակցել արցախյան պատերազմին։

Սակայն սահմանին խնդիրներ են առաջանում։ Վրացի սահմանապահները նրան զգուշացնում են, որ եթե հատի սահմանը, ապա կկորցնի Վրաստանի քաղաքացիությունը։ Քանի որ Գևոնրը ուներ նաև Հայաստանի երկքաղաքացիություն, նա իր վրացական անձնագիրը տալիս է սահմանապահին՝ նշելով, որ հրաժարվում է Վրաստանի քաղաքացիությունից։ Մի քանի ժամ անց Գևորգին թույլ են տալիս հատել սահմանը և վերադարձնում են վրացական անձնագիրը։

Գևորգն իր ջոկատի հետ Արցախի հյուսիս-արևմուտքում մասնակցում է մարտական գործողութուններին։ Ցավոք, Գևորգը վիրավորում է ստացել։ Այս մասին գրում է @reartsakh տելեգրամ-ալիքը։