Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել

9

Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա: Հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Իմ անձնական ճշտված տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանը երեկվա դրությամբ բնական շնչառության է անցել, այսինքն՝ անջատել են արհեստական շնչառության սարքը: Հուսանք, որ շատ արագ կվերականգնվի և ոտքի կկանգնի»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը: