Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել

324

«Ապօրինի քաղաքական հետապնդման հետևանքները. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել»,-գրել է հայտնի բռնցքամարտիկ Հակոբկոխյանի փաստաբաններից Գոռ Սաղոյանը։

Փաստաբանը վստահեցնում է, որ Հակոբկոխյանի մոտ հիմա ամեն ինչ կարգին է։

Նշենք, որ Իսրայել Հակոբկոխյանը ձերբակալվել էր հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ։ Ոստիկանները  բռնի ուժով նրան տեղափոխել էին համապատասխան բաժին։ Հակոբկոխյանին և հանրահավաքի ևս չորս մասնակիցների մեղադրանք է առաջադրվել  շենք, շինություններ զավթելու հատկանիշներով։