Իրավիճակը շարունակում է ծանր մնալ, մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս

20
Այսօր առավոտյան նորից հակառակորդը ձեռնարկել է գրոհներ 2-3 ուղղություններով։ Ողջ օրվա ընթացքում համառ մարտեր են ձեռնարկել մերձարաքսյան հովտում, որտեղ մեր զինվորները համառ դիմադրություն են ցույց տալիս հակառակորդին։ Երկուստեք կան կորուստներ։ Որոշ բնագծերում հաջողվել է հակառակորդին հետ շպրտել։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
 
«Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը շարունակում է ծանր մնալ, մեր զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տալիս։ Հակառակորդը կիրառում է չափազանց մեծ քանակի ուժեր՝ հետևակ, անդադար գրոհներ, խմբեր, անդադար հրետանային կրակ և օդուժի տարբեր միջոցներ։ Ընդհանուր առմամբ՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ, գիշերային ժամերին թուլանում է, առավոտյան՝ կրկին թեժանում է իրավիճակը։ Այս օրերին մենք կորցնում ենք մեր թանկագին ընկերներին, նրանց արյունով մենք պահում ենք հողը, ես հավատում եմ, որ հաղթելու ենք»,-ասաց Հովհաննիսյանը։