Ինչու են ադրբեջանցիներն այցելել Արցախի վերահսկողության տակ գտնվող Սարսանգի ջրամբար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

332

Ադրբեջանական աղբյուրներից տեղեկանում ենք, որ օգոստոսի 22-ին «Ադրբեջանի մելիորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի ներկայացուցիչներն այցելել են Արցախի Հանրապետությունում գտնվող Սարսանգի ջրամբար, ինչ մասին լռում են Արցախում։

Ըստ թշնամական աղբյուրների՝ իբր թե այցի նպատակն է եղել Սարսանգի ջրամբարի տեխնիկական մոնիթորինգի անցկացումը, ներկա իրավիճակին ծանոթանալը, Թարթառ գետից ջրի ներհոսքի ժամանակացույցի որոշումը և հիմք ստեղծել այս ուղղությամբ աշխատանքներն ապագայում շարունակելու համար։ Հանդիպմանը հիմնականում քննարկվել է երկու հարց՝ ջրի բաշխումը և դրա մատակարարման վերականգնումը Սարսանգի ջրամբարի շրջաններին, որոնք գտնվում են վեց ոռոգելի տարածքներում։

Սա նշանակում է, որ Բաքուն առաջարկում է կամ գուցե պարտադրում է Սարսանգի ջրամբարի համատեղ օգտագործում, իսկ հայկական կողմն ինչպես երևում է չի պատրաստվում մերժել։

Նշենք, որ պաշտոնական Ստեփանակերտը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը: