Ինչու են Մարտունիում փաթեթավորել Նժդեհի արձանը

192
Արդեն տևական ժամանակ է շրջանառվում է Մարտունի քաղաքում տեղակայված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին ապատեղեկատվությունը: Այս մասին գրում է Ամարաս թերթը։
Քիչ առաջ զրույց ենք ունեցել Մարտունու քաղաքապետի ՊԺԿ Ազնավուր Սաղյանի հետ, ով հերքել է նորից շրջանառվող ինֆորմացիան, նշելով՝ Գ.Նժդեհի արձանը քանդակագործ Արմեն Պետրոսյանի կողմից վերջնական տեսքի բերելու նպատակով ծածկվել է. ապամոնտաժման մասին ոչ մի խոսք, առավել ևս՝ որոշում կամ կարգադրություն ոչ մեկի ու ոչ մի ատյանի կողմից չկա: