Ինչպես է թշնամին թիրախավորում ՀՀ սահմանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

30

ՀՀ Պաշտպանության նախարարություն հրապարակել է կադրեր, թե ինչպես է Ադրբեջանական կողմը թիրախավորում ՀՀ սահմանը, բայց շարունակում հերքել դա։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչուներով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) և հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: