Ինչպես է միայնակ հայ զինվորը կրակ բացում թշնամու զորքի ուղղությամբ՝ հրաժարվելով գերեվարվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

1204
Սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որտեղ երևում է, թե ինչպես է 44-օրյա պատերազմի ընթացքում թշնամու մի ամբողջ վաշտի դեմ դիմաց է հայտնվում մի հայ զինվորական և գերեվարվելու փոխարեն կրակ է բացում թշնամու ուղղությամբ։ Ադրբեջանցիները սկսում են փախչել։
Դեպքի մասին պատմում է ադրբեջանցի զինվորականը։ Նա ասում է, որ դեպքը տեղի է ունեցել Կուբաթլու (Սանասար) մտնելու ճանապարհին, երբ մի հայի են հանդիպել։
«Նրա մի ձեռքին նռնակ էր, մյուսում՝ ինքնաձիգ։ Մեզ հետ բարձրաստիճան սպա կար, առաջարկեց հանձնվել, խոստանալով, որ չի սպանի։ Նա չհամաձայնվեց, սպառնաց, որ կսպանի մեզ ու սկսեց կրակ բացել։ Ստիպված էինք ոչնչացնել նրան»։
Սրանք ադրբեջանցի զինվորականի խոսքերն են, ով ներկա է եղել այդ միջադեպին։
Հայ զինվորը նախընտրել է ոչնչացնել թշնամին, բայց ոչ գերի ընկնել։ Հավանաբար զինվորականը կա՛մ կամավորական է, կա՛մ պահեստազորային։