«Այն տարածքները, որոնք համարվում են ադրբեջանական և այնտեղ երթևեկող մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվել շատ արագ վարել մեքենան և չկանգնել այդ հատվածներում։ Բայց ի՞նչ օրենսդրություն է կիրառվելու, եթե օրինակ այդ հատվածում ՃՏՊ լինի։ Ի՞նչ կլինի եթե օրինակ ադրբեջանական և հայկական մեքենայի միջև այդ պատահարը տեղի ունենա կամ մարդու մեքենան անսարք լինի և անհրաժեշտ լինի այն նորոգել։
Եթե հատում ենք Ադրբեջանի տարածքը, ի՞նչ է նշանակում, պետք է Ադրբեջանի քննչական մարմինները գան Հայաստանի քաղաքացիների նկատմամբ քննչական գործողություններ կամ այլ վարույթնե՞ր իրականացնեն, մի հատ էլ բերման ենթարկեն իրենց բաժիններ՞»,-նշեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ այս հարցերն այնտեղ կարգավորված չեն և մեր պետական մարմինները ոչ մի պատկերացում չունեն, այն դեպքում, երբ այս դեպքերը ՄԻՊ-ի խոսքով կարող են ամեն օր տեղի ունենալ և հրատապ լուծումների կարիք ունեն։
Արման Թաթոյանը նկատեց՝ Ադրբեջանում ավելի է խորանում հայատյացության, կազմակերպված թշնամանքի քաղաքականությունը։ Նրա համոզմամբ մեր ժողովրդի, խաղաղ բնակիչների անվտանգության հարցերը պետք է դիտարկել հենց այս կոնտեքստում․ «Սրա համար է, որ սահմանների հարցում մեխանիկական մոտեցումներն անթույլատրելի են։ Այստեղ պետք է կոնկրետ հանձնաժողովներ աշխատեն, կոնկրետ հետազոտություններ լինեն։ Ադրբեջանցի զինվորականներն իրենց մոտ ունեն հատուկ քարտեզներ, որտեղ Զանգեզուրը ներկայացնում են որպես պատմական տարածք»,-նշեց Արման Թաթոյանը։














