Ինչ կարգավիճակ ունի Իշխան Զաքարյանը

15
Իշխան Զաքարյան
Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը Գառնու տարածքում հողատարածքների ձեռքբերման գործով կարգավիճակ չունի, հարուցված գործ չկա: Նրան ուղղակի հրավիրել էին բացատրություն վերցնելու: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը:
 
Պաշտպանը նշեց, որ նա հրաժարվել է բացատրություն տալուց՝ օգտվելով իր իրավունքից:
 
Նշենք, որ երեկ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել էին, որ տվյալ հողատարածքների ձեռքբերման օրինականությունը ստուգելու նպատակով ԱԱԾ է հրավիրվել Իշխան Զաքարյանը և գործին առնչվող այլ անձինք։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԱԾ է հրավիրվել նաև Իշխան Զաքարյանի որդին և եղբայրը: