Ինչ իրադրություն է Երասխում այս պահին

366

Ադրբեջանական կողմն այսօր առավոտյան կրակել է Արարատի մարզի Երասխ գյուղի ուղղությամբ. Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը։

Մեզ հետ զրույցում նա հայտնեց, որ այս պահին իրադրությունը հանդարտ է։

Արարատի մարզպետը նաև նշեց, որ առայժմ վիրավորների մասին տեղեկություններ չկան։