Ի՞նչ է, վախենո՞ւմ եք թուրքին եկեղեցի թողնել, ախր հենց դուք եք չէ՞ կոկորդ պատռելով «խաղաղության դարաշրջան» քարոզում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

116

«Արմսես գիտակրթական կենտրոն» ՀԿ ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ և գրառում է ներկայացրել.

«Բերձորը թուրքին հանձնելուց առաջ Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը։

Ինչո՞ւ եք հեռացնում խաչքարերը,

1․ ախր երբ Աղավնոյի բնակիչներին սպառնում էիք, որ տները չայրեն հանկարծ, թե չէ փոխհատուցում չեն ստանա, ու դա «բացատրում» էիք նրանով, որ կարող ա՝ մի քանի տարի հետո Աղավնոն նորից մերը լինի, տներն ինչի՞ այրված լինեն, չէ՞ որ նույն տրամաբանությամբ, երբ Բերձորը նորից մերը լինի, ինչի՞ եկեղեցին կիսավեր ու ձեր կողմից պղծված լինի,

2․ ի՞նչ է, վախենո՞ւմ եք թուրքին եկեղեցի թողնել, ախր հենց դուք եք չէ՞ կոկորդ պատռելով «խաղաղության դարաշրջան» քարոզում, թուրքից յոլդաշ, քիրվա ու ախպեր սարքում։

Ասեմ՝ ինչու։

Որովհետև լավ էլ գիտեք, որ թուրքը թշնամի է, որ թուրքը գալու է ու ավիրի, պղծի, ոչնչացնի ամեն հայկականը, որովհետև թուրքին մեր եկեղեցին պետք չէ, որովհետև Աղավնոյի նորակառույցների նման եկեղեցին թուրքին «վաճառել» չի լինի»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցին մզկիթի վերածելու նախագիծ  էր օրերս ներկայացրել: