Ինչ բացահայտ անհարգալից վերաբերմունք մարդասիրական հրադադարի նկատմամբ․ Արամ Ա

4
Արամ Ա

Ադրբեջանն անտեսել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների կողմից հրադադարի բազմաթիվ կոչերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Ա Կաթողիկոսը։

«Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայից անցել է գրեթե մեկ ամիս։ Ադրբեջանն անտեսել է Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների կողմից հրադադարի բազմաթիվ կոչերը։ Ինչ մեծամտություն։ Ինչ բացահայտ անհարգալից վերաբերմունք մարդասիրական հրադադարի նկատմամբ»,- գրել է նա: