Իմքայլական Հայկ Սարգսյանի փեսան՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալը ծեծել է քննիչին. հարուցվել է քրգործ

74
Հայկ Սարգսյան

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալ Արթուր Շատվորյանի և ՔԿ քննիչի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի հատկանիշներով՝ խուլիգանության համար։ Ոստիկանության լրատվության վարչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են, որ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՔԿ՝ նախաքննության։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան Շատվորյանը, որը նաեւ հայտնի «Շիշ բռնող», ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսան է, Սարալանջի փողոցում ծեծել է ՔԿ ՀԿԳ քննիչի՝ ճանապարհը չզիջելու պատճառով։ Մասնավորապես՝ քննիչը ավտոմեքենայի անսարքության պատճառով փորձել է հեռացնել այն ճանապարհի երթևեկելի մասից, ինչը դուր չի եկել Շատվորյանին ու բռնություն է գործադրել քննիչի նկատմամբ։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ծեծի ենթարկողները եղել են մոտ 10 հոգի՝ 2 մեքենաներով, զինվորական համազգեստներով և զինված՝ ասելով, թե, իբր, դիրքերից են իջել։

Ոստիկանությունից «Փաստինֆո»-ին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ ահազանգ ստացել են նույն օրը, ըստ որի ժամը 22.05-ին Սարալանջ փողոցում մի քանի անձինք ճանապարհը չզիջելու և ձայնային ազդանշան տալու հարցի շուրջ վիճաբանել են իր հետ, որի ժամանակ հարվածել են իր մարմնի տարբեր մասերին:Տեղի ունեցածը որակվել է խուլիգանություն, իսկ հարուցված քրեական գործն ուղարկվել Քննչական կոմիտե՝ նախաքննության։

ՍԱՏՄ-ից մամուլին հայտնել էին, թե Արթուր Շատվորյանի մասին տեղեկություն չունեն, քանի որ նա աշխատանքի չի գնացել միայն գիտեն, որ Արթուր Շատվորյանն այս պահին գտնվում է «Պաշտպանության նախարարության իրավասության տակ՝ որպես կամավոր»։

Փաստորեն՝ իշխանական պատգամավորի փեսան որպես կամավոր մայրաքաղաքում է զբոսնում։