Ուսից վիրավոր իմ տղան գերի է ընկել Սյունիքում. սոցիոլոգ Բարսեղ Գիշյան

3383

Սոցիոլոգ Բարսեղ Գիշյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում երևում է, որ իր որդին՝ Դավիթը, վիրավոր է և գերի է ընկել:

«Ես ուզեմ կամ չուզեմ իմ տղայի այս վիդեոն արդեն ինտերնետում տարածվում է։ Ուրեմն . Ինձնից անկախ պրոցեսը կանխելու համար ավելի լավ է իմ տղայի այս վիդեոն ես տարածեմ, ուսից վիրավոր գերի է ընկել Սյունիքում։ Խնդրում եմ սեփական շահերից բխող մեկնաբանություններ չանել»,- տեսանյութին կից գրել է Գիշյանը։