Իմ ամուսինը իր զորքի հետ չկա, հրամանատարները մինչև հիմա ոչ մի տեղեկություն չեն տալիս

11

ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները։  Անհետ կորած լեյտենանտ Հովիկ Մուրադյանի կինը հայտարարեց, որ ձայնագրություն ունեմ, թե ոնց է ամուսինը օգնություն կանչում «իբր գնացել են իրենց օգնելու, բա ո՞ւր է այդ ժողովուրդը»:

«Իմ ամուսինը իր զորքի հետ չկա, հրամանատարները մինչև հիմա ոչ մի տեղեկություն չեն տալիս»,- ասաց նա։

«Հրամանատարներն ասում են, որ ոչինչ չգիտեն, բայց ո՞նց կլինի, մինչև վերջ իրար հետ էիք, եթե զոհվել է, ո՞նց կլինի զոհվի ու դու չիմանաս կամ հրաման ես տվել, ո՞ւր է հիմա»,-ասաց նա և ցույց տվեց այն ձայնագրությունը, որտեղ ամուսինն օգնություն է ուզում:

Հովիկ Մուրադյանի ծանոթն էլ նշեց, որ 20 օրում մի քանի տարբեր մեկնաբանություններ են լսել Հովիկի կորելու հետ կապված, ասել են՝ զոհվել է, հետո հերքել են, կրկին ասել են՝ զոհվել է, հետո էլ ասել են, թե գերի է: