Ինչով են հարվածել Ղազանչեցոց եկեղեցուն․ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանում է

14
Ֆ-16

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տվյալներ չունի թուրքական F16 կործանիչով Շուշիի Ս. Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու վերաբերյալ: Այս մասին նա ասաց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց՝ պատասխանելով հարցին, թե արդյոք եկեղեցին հրթիռակոծվել է թուրքական F-16 կործանիչով:

«Դա լրացուցիչ հետաքննություն է պահանջում, բայց հիմնականում Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը և Մարտունին հարվածների են ենթարկվում հրթիռային տարբեր միջոցներից` «Սմերչ»-ից, «Կասիրգա»-ից, «Պոլոնեզ»-ից, «Լար 160»-ից և երբեմն իսրայելական բալիստիկ հրթիռ «Լորա»-ից: Դրանք հիմնական այն հեռահար միջոցներ են քաղաքները և ենթակառուցվածքները հրթիռակոծելու համար», -ասաց Հովհաննիսյանը: