Զորքն առաջնագծում կոնկրետ որևէ բանի կարիք չունի։ Եթե ունի, այդ կարիքն առաջանում է հընթացս, ապա հըբթացս էլ լուծվում է ԶՈՒ մատակարարման և ծառայությունների միջոցով։ Այս մասին ասուլիսին ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը նշեց, որ, եթե օգնելու ցանկություն կա, ապա օգնությունները համակարգելու համար կան համապատասխան հասցեներ, հիմնականում՝ ԱԻՆ և ՊՆ համապատասխան հեռախոսահամարները և հասցեները, ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա դրանք պետք է ուղղել Հայաստան Համահայկական հիմնադրամին և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։














