ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը կոտրվել է ոստիկանների գործողությունների արդյունքում

20

ՀՅԴ անդամ Ռազմիկ Արաբյանի ոտքը կոտրվել է ոստիկանների գործողությունների արդյունքում: Այս մասին հայտնում են ՀՅԴ-ից։

Նշվում է, որ Ռազմիկ Արաբյանը հայրենադարձ է: Նա ոստիկանական բաժանմունքից տեղափոխվում է 8-րդ հիվանդանոց:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանի՝ կառավարության շենքից դեպի մեկ այլ մասնաշենք տեղափոխվելու համար հազարավոր ոստիկաններ էին հավաքվել։ Ոստիկանությունը, նախքան Փաշինյանի դեմ ակցիայի սկիզբը բերման ենթարկեց բազմաթիվ քաղաքացիներ։