Հույս ունենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի վերջո կկարողանա առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

27

Ֆրանսիան հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ի վերջո կկարողանա առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսին, ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Բապտիստ Լեմուանը։

«Ֆրանսիական կողմն իր կարծիքն արդեն հայտնել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Նա կոնկրետ քայլեր է ձեռնարկել: Հայաստան է այցելել մշակութային ժառանգության պահպանման փորձագետ Շառլ Պերսոնան»,- նշեց արտգործնախարարը:

Լեմուանը հավելեց, որ մի քանի օր առաջ տեսակոնֆերանս էր կազմակերպվել ֆրանսիացի, ռուս, հայ եւ ադրբեջանցի փորձագետների մասնակցությամբ: