Հուսանք՝ մեր եվրոբենդերի գնորդները թուրքական ու ադրբեջանական կապիտալով ընկերությունները չեն․ տնտեսագետ

23

Եվրոբոնդի թողարկումը նախատեսված էր 2020 թ-ի պետական բյուջեով, սակայն պետք է փաստենք, որ այստեղ կարևոր է, թե ինչ նպատակով են օգտագործվում թողարկման և տեղաբաշխման արդյունքում ստացված միջոցները։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ անդրադառնալով հունվարին Հայաստանի կողմից 750 միլիոն դոլարի եվրաբոնդի թողարմանը։

«Այն ժամանակ, երբ նախատեսվում էր թողարկել՝ ներկայացվում էր, որ դա արվելու է զարգացման նպատակով և ռեսուրսները ուղղվելու են տնտեսության զարգացմանը, խնդիրների լուծմանը, այսինքն ենթակառուցվածքների, ճամապարհների, ջրամբարների կառուցմանը, ու դա պետք է նպաստեր տնտեսական ակտիվության աճին, բայց իրականում ստացվեց այնպես, որ այդ գումարները ուղղվում են կառավարության իրենց ընթացիկ ծախսերը հոգալուն, որպեսզի չունենանք պետական պարտավորությունների չկատարում։ Փաստացի նպատակը միանգամայն այլ է, քան նախատեսվում էր ի սկզբանե։ Արդյունքում՝ մենք պետական պարտք ենք ձևավորում, զարգացման հնարավորություն ենք փոքրացնում, կրճատում՝ ներկա ապաշնորհ իշխանությունների ձախողումները ծածկելու համար»։

Տնտեսագետը նաև ընդգծեց, որ կարևոր է հասկանալ, թե մեր երկրի վարկունակության և տնտեսական զարգացման հնարավորությունների պարագայում, ինչպես է ստացվել, որ թողարկվող եվրոբոնդերը տեղաբաշխվել են այդքան ցածր՝ շուրջ 3,8 տոկոսով տոկոսադրույթով։ «Հիմա այնքան էլ պարզ չէ, թե ովքեր են գնորդները, ընդհանուր տեղեկատվություն կա, որ խոշոր կազմակերպություններ են, սակայն պետք է հասկանալ, թե այդ կյազմակերպությունները ո՞ր երկրի կապիտալով են և որ երկրի պատկանելիություն ունեն, քանի որ այստեղ տնտեսական անվտանգության գործոն կա։ Հուսանք, որ մեր կասկածները կփարատվեն ու չի պարզվի, որ մեր եվրոբենդերի գնորդները թուրքական ու ադրբեջանական կապիտալն է, մասնավորապես նավթադոլարները»։