Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայողներ Արթուր Նալբանդյանի և Արամայիս Տոռոզյանի որոնողականաշխատանքները դեռ շարունակվում են։ Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Նախարարությունից նաև տեղեկացրին, որ որոնողական աշխատանքներն իրականացվում են ռուս գործընկերների միջնորդությամբ։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։
Հիշեցնենք նաև, որ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։














