Հրթիռի այս բեկորը գտել են Արցախի ծննդատան մոտակայքում

14
Արման Աբովյան

Հրթիռի այս բեկորը գտել են Արցախի ծննդատան մոտակայքում։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը։

«Սա այն մեծ տրամաչափի հրթիռների մի մասն է, որով այսօր գնդակոծվում է Ստեփանակերտն ու Արցախի խաղաղ բնակավայրերը։ Ամեն օր տասնյակ այսպիսի ահավոր զինատեսակներ են կիրառվում խաղաղ բնակիչների հանդեպ։ Այս հրթիռները լիցքավորվում են կասետային ռումբերով, որոնց կիրառումն արգելված է միջազգային կոնվենցիաներով և օրենքներով։ Յուրաքանչյուր պետություն կամ տեռորիստական կազմակերպություն, ով կիրառում է այս զենքը խաղաղ բնակիչների հանդեպ, հանցագործ է՝ առանց վերապահման։ Մեզ հետ պատերազմում է տեռորիստական Թուրքիան և Ադրբեջանը։ Սա այն ուղեգիրն է, որը պետք է բացի այդ երկու հանցագործի առջև Հաագայի միջազգային տրիբունալի դռները»,-