Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կմնա արգելանքի տակ

44

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի՝ մերժել է փաստաբան Արամ Վարդեւանյանի բողոքը. լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը կմնա արգելանքի տակ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արամ Վարդեւանյանը:

«Դատավորը գտավ, որ իրավաչափ է Աշոտ Մինասյանի ձերբակալությունը։ Այն պայմաններում, երբ դատավորն ուղղակիորեն հարցրեց մեղադրանքի կողմում հանդես եկող Գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանին, մեկ այլ դատախազի եւ ԱԱԾ 2 քննիչների, թե որո՞նք են ձերբակալման արձանագրության հիմքերը, որովհետեւ  ձերբակալման արձանագրության մեջ դա չկար։ Այդ պայմաններում, երբ ոչ մի պատասխան ստացավ, դատավորն ամեն դեպքում գտավ, որ ձերբակալությունն իրավաչափ է»,- ասաց Արամ Վարդեւանյանը:

Փաստաբանի խոսքով՝ այս դատական ակտը դիտարկել տրամաբանության իրավունքի տիրույթում հնարավոր չէ. «Դիտարկել քաղաքական իրադարձություններ զարգացումների տիրույթում՝ միանշանակ։ Պատահական չեմ համարում նաեւ 4 մեղադրողի կարգավիճակով մարդիկ են, որոնցից մեկը Գլխավոր դատախազի տեղակալ, որն էլ, ի դեպ, դատական նիստին ներկայացավ ուշացումով եւ դատավորի համար նախատեսված ծառայողական մուտքից»։